էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն։ Ըստ հիմնավորման՝ դա մեսիջ է, որ գործարարն ավելի լավ հասկանա տվյալ նախարարության բուն անելիքը։
Ըստ նույն տրամաբանության՝ կարելի է նաև անվանափոխել հետևյալ նախարարությունները։
* * *
Արտակարգ իրավիճակների նախարարություն՝
Արգելափակված դռների բացման, վերելակների մեջ մնացած մարդկանց աջակցության և օձահեռացման նախարարություն
Սփյուռքի նախարարություն՝
Գնացածներին տուն կանչելու, իսկ չեկողներին՝ 1000 դոլար ուղարկելու կոչ անող նախարարություն։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝
Թոշակի ու նպաստի տրամադրման նախարարություն
Տրանսպորտի նախարարություն
Լարսի անցակետի փակ և բաց լինելու մասին տեղեկացման, Հյուսիս-Հարավ ճանապարհի ձգձգումը հիմնավորող նախարարություն
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն՝
ԵՏՄ-ի հետ խուճուճ հարաբերություններով զբաղվող նախարարություն
Արտաքին գործերի նախարարություն՝
Էդվարդ Նալբանդյան & Co -ի շրջագայությունների անհրաժեշտությունը հիմնավորել փորձող նախարարություն
Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝
Մարզպետների և տեղական իշխանիկների վերահսկողության նախարարություն