[ Exclusive in Armenia ] #70. Սերժ Թանկյան. Էկլեկտիկ ռոքի քաղաքական պոեզիանNewmag.am-ը գրում է.

Երբեք, ոչ մի պարագայում, նույնիսկ ատրճանակի փողը քունքին, նրա երաժշտությունը nu metal չկոչեք: Սերժը դրանից շատ է տխրում, հետո կարող է կատաղել: Ու հետևանքն էլ պատկերացրե՛ք՝ SOAD-ի «գժական» շոուները հիշելով: Թանկյանն ու առհասարակ «System»-ի տղերքը nu metal չեն եղել ու չեն լինի, քանի որ Թանկյանի երգերում չափից դուրս շատ միտք ու գաղափար կա: Ի՞նչ է անում Թանկյանը դրանցով: Ոչ մի արտասովոր բան: Նա ուղղակի կապիտալ անցնում է մեր ուղեղների վրայով, փորփրում ծալքերը: Ընդ որում այնպես հիմնովին, որ ձմռանը այնտեղ կարող են ծաղիկներ աճել:Դիվահար SOAD-ի մորուքավոր ֆրոնթմենը վերջին տասնամյակի ծանր երաժշտության դասականն է համարվում աշխարհում:

70-for-print-465

8 տարեկան էր, երբ ընտանիքը Լիբանանից տեղափոխվեց ԱՄՆ՝ Լոս Անջելես: Թանկյանը ընդունվեց Ռոուզ և Ալեքս Փիլիպոսների անվան հայկական դպրոց: Կիթառի հետ ծանոթությունը այդ ժամանակ էլ կայացավ: 4 տարի նաև երգեցողության դասերի է հաճախել: Հենց դպրոցական նստարանին են ծնվել Առաջին «թանկյանիզմները»: Բայց միջնակարգն ավարտելուց հետո ավելի եկամտաբեր գործ նախընտրեց, քան երգեցողությունն է:quote-1

Սերժը մարքեթոլոգ է: Շուկայագիտության շնորհիվ արդյունավետ կառավարում է իր հիմնած ծրագրային ապահովման «Ultimate Solutions» ընկերությունը: Կիթառին ու գրիչին վերադարձավ 1994-ին: Տարոն Մալաքյանի հետ ծանոթությունը պատահական էր: Երկուսով խումբ հիմնեցին: «Soil»-ը շուտով կազմալուծվեց: 1998-ին հենց «Soil»-ի հիմքի վրա ձևավորվեց «System of a Down»-ը: Բենդի անվանումը Տարոնի գրած «Victims of a Down» պոեմի վերնագրից ծնվեց:

quote-2

Սերժ Թանկյանը սիրում է Նոր Զելանդիան: Այնքան, որ ժամանակին տենդագին ցանկանում էր այդ երկրում հողատարածք գնել՝ ստուդիա կառուցելու համար: Բայց Նոր Զելանդիայի իշխանությունն այդ ներդրման մեջ նորզելանդացիների կյանքի բարելավմանը նպաստող ոչ մի բան չտեսավ ու մերժեց Թանկյանին: Տարիներ անց` 2007-ին, Սերժը Նոր Զելանդիայում տուն գնեց:

70-for-print-463

Ձայնագրման ստուդիան կառուցեց Կալիֆոռնիայում: «Serjical Strike Records»-ը «Columbia Records»-ի դուստր ձեռնարկությունն է: Այս ապրանքանիշի գլխավոր առանձահատկությունն այն է, որ սատարում է մեյնսթրիմից դուրս ստեղծագործող արտիստներին: «Serjical Strike Records»-ը ձայնագրում և պրոպագանդում է «Fair to Midland», «Bad Acid Trip», «Kittens for Christian», «Slow Motion Reign», «Buckethead» խմբերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել