Երեկ երեկոյան՝ օլիմպիական մեդալակիրներին մեծարող հատուկ միջոցառման ժամանակ, օլիմպիական չեմպիոն՝ ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ազդարարեց այս տարվա ամենասպասված՝ 4G+ ցանցի մեկնարկը Ucom ընկերության կողմից: Ericsson ընկերության ամենավերջին՝ Ericsson Radio System ապրանքային դասի և Antenna Integrated Radio (AIR)՝ իրենց տեսակի մեջ լավագույն համակարգերին դասվող գերժամանակակից բազմաչափանիշ ռադիո սարքավորումները վերջապես ներդրվեցին Երևանում: Ucom ընկերության 4G+ կամ ժամանակակից LTE ցանցը նախատեսված է Հայաստանում տվյալների փոխանցման տրաֆիկի նկատմամբ օրեցօր աճող պահանջարկը բավարարելու, է՛լ ավելի լավ որակ ու մեծ արագություններ ապահովելու և օգտագործման առավել լայն հնարավորություններ առաջարկելու համար: Այս նորագույն տեխնոլոգիայի ներդրման ծրագրի շրջանակներում նաև նախատեսվում է ներդնել Ericsson Expert Analytics ծրագրային լրակազմը, որը Ucom-ին հնարավորություն կընձեռի բարելավելու բաժանորդային փորձառությունը, իրականացնելու բաժանորդների գոհունակության վերաբերյալ կանխատեսումներ և անմիջապես ձեռնարկելու գոհունակության մակարդակի բարելավմանն ուղղված քայլեր: Այս համապարփակ ծրագրային լրակազմի միջոցով Ucom-ը կարող է իրական ժամանակում ստանալ վերլուծական տվյալներ, որոնք կարող են կիրառվել բաժանորդների փոփոխվող պահանջները բավարարելու և վերջիններիս գոհունակությունը խթանելու համար: Այս լուծումների շնորհիվ Ucom-ի 4G+ ցանցը ոչ միայն կլինի ամենաարագ գործող ցանցերից մեկն Անդրկովկասում, այլ նաև կբավարարի վերջնական օգտագործողների աճող ակնկալիքները:

Ucom-ի կողմից ներդրված այս առաջատար տեխնոլոգիան գործում է նաև հեռահաղորդակցության այնպիսի զարգացած շուկա ունեցող երկրներում, ինչպիսիք են Հյուսիսային Ամերիկան, Կորեան, Ճապոնիան, Չինաստանի որոշ շրջանները և, իհարկե, եվրոպական մի շարք երկրները:

«Հպարտ ենք ազդարարելու այս մեծապես նորարարական տեխնոլոգիայի մեկնարկը Հայաստանում, որը մեր բաժանորդներին հնարավորություն կտա օգտվելու մինչև 250 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետ կապից, ինչպես անում են աշխարհի ամենաառաջատար հեռահաղորդակցության շուկաների սպառողները: Հաշվի առնելով մեր բաժանորդների օրեցօր աճող ակնկալիքները՝ այժմ մենք ուրախ ենք, որ կարող ենք նրանց առաջարկել է՛լ ավելի լավ փորձառություն և համաքայլ ընթացք աշխարհի առաջատար ընկերությունների հետ», - նշեց Ucom  ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:

 Ծրագիրը հնարավոր եղավ իրականացնել Ericsson Nikola Tesla ընկերության աջակցությամբ:

«Հպարտ ենք, որ Ucom ընկերության հետ միասին Հայաստան ենք բերում գերժամանակակից LTE տեխնոլոգիան, որը նախկինում դեռ ներդրված չի եղել տեղական շուկայում: Այս տեխնոլոգիայի ներդրմամբ՝ Ericsson և Ucom ընկերությունները կընդլայնեն շարժական լայնաշերտ ինտերնետ կապի ծածկույթը Հայաստանում և արագ ու հուսալի ինտերնետ կապի ծառայություններ կմատուցեն ավելի մեծ թվով բաժանորդների: Սա կարևոր քայլ էր մեզ համար Հայաստանում, և մենք ուրախ կլինենք շարունակել աջակցելու հայկական շարժական կապի շուկայի հետագա զարգացմանը», - նշեց Ericsson Nikola Tesla ընկերության նախագահ՝ Գորդանա Կովաչևիչը:  

Լինելով LTE ցանցի համաշխարհային առաջատարը՝ Ericsson ընկերությունը Ucom-ի բաժանորդներին առաջարկում է 4G+ ցանցի միջոցով մատուցվող ամենաբարձր որակի ծառայություններից օգտվելու հնարավորություն: Այսպիսի հնարավորություն Ericsson-ն ընձեռում է շնորհիվ իր փորձագիտական մեծ թիմի և միջազգային լայն փորձի (ավելի քան 200 LTE RAN ծառայությունների մատուցման պայմանագրեր շուրջ 100 երկրներում, գործող ավելի քան 500,000 բազային ռադիոկայաններ): Ericsson-ը ներկա է տրաֆիկի բարձր սպառում ունեցող բոլոր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում, և LTE տեխնոլոգիաներ է մատակարարում աշխարհի տասը խոշորագույն բջջային օպերատորներից իննին (CMCC, Verizon, AT&T, CT China, Softbank, Sprint, T-Mobile, KDDI, SKT): 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել