

Ի դեպ, երկրի մշակութային կյանքն այդպես էլ համակարգել չկարողացած և մշակութային գործիչների շրջանում հեղինակություն չվայելած գերատեսչությունը ոչ միայն այս տարիների ընթացքում անտերության մատնված թողեց պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, այլ նաև դրանք պահպանելու քողի տակ յուրացրեց և գրպանեց ինչպես պետական միջոցները, այնպես էլ միջազգային դրամաշնորհները։ Իսկ նախարարության այս անհագստությունը Կարեն Կարապետյանի վերոհիշյալ որոշման շուրջ պարզ է, չէ՞ որ զրկվելու են մշակութային ժառանգությունը պահապանելու քողի տակ ստացվող եկամուտներից։ Բայց սա դեռ ամենը չէ։ Պարզվում է՝ մեր շատ սիրելի մշակույթի նախարարը նաև պետական հուշարձան է սեփականշնորհում․ խոսքը Երևանի ամենահներից ԱՕԿՍ-ի շենքի մասին է։ Այո՛, իսկ Ձեզ թվում էր, թե մշակույթի նախարար լինելն այնքան էլ եկամատաբեր գործ չէ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.vardevanyan.9/posts/214243118990377?notif_t=close_friend_activity¬if_id=1474620030867014
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել