«Ինչո՞ւ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ չեն արվում, կամ ինչո՞ւ կառավարությունը չի աջակցում ձեռնարկատիրությանը։ Բնականաբար, այն պատճառով, որ նախարարությունն էր սխալ կոչվում։ Հիմա, երբ այդ գերատեսչությունը ստանա իր ճիշտ, այսպես ասած ՝ «աուտենտիկ» անունը, մենք ներդրումների և ձեռնարկատիրության հետ կապված խնդիրներ չենք ունենա։
Քաղաքաշինության նախարարությանը կոմիտեի կարգավիճակ տալը նույնպես ողջունելի է։ Մայրաքաղաքն արդեն բավականաչափ շինված է (հատկապես ակտիվ էր այդ գործընթացը 2000-ակաների սկզբին) և այլևս շինելու բան առանձնապես չի մնացել։ Հիմա պետք է պահպանել մշակութային արժեքները, հաշվի առնելով, որ մեր ճարտարապետները հատուկ հարգանք ունեն «սարայների» նկատմամբ, այդ արժեքների պահպանումը նրանց հանձնելը միանգամայն արդարացված է։
Քաղավիացիան կմիանա տրանսպորտին և կապին, և դա նույնպես տրամաբանական է, որովհետև ինքնաթիռը տրանսպորտ է, որը կապ է ապահովում աշխարհի տարբեր կետերի միջև։ Քաղավիացիայի՝ այդ նախարարության կազմում հայտնվելուց հետո մենք, հուսով եմ, ստիպված չենք լինի գիշերը 6 ժամ քշել դեպի Թբիլիսիի օդանավակայան ՝ այն պատճառով, որ Երևանից և Թբիլիսիից թռիչքների տոմսերի գնի տարբերությանը լիովին փոխհատուցում է 6 ժամ քշելու անհարմարությունն ու ծախսը։
Ջրային տնտեսությանը գյուղնախարարությունից էներգետիկային տալն այնքան էլ հասկանալի չէ։ Ինչո՞ւ իմ այգու ոռոգման ջրով պետք է զբաղվի էներգետիկան կամ, ավելի ճիշտ, դրա ենթակառուցվածքները։ Հավանաբար, նկատի է առնվում, որ ինձ ջուր է հասցվում պոմպերով, որոնք աշխատում են էլեկտրականությամբ։
...Եթե ժամանակին ավարտեի ոչ թե կոնսերվատորիան, այլ երաժշտական ակադեմիան կամ երաժշտական համալսարանը, ապա շատ ավելի խորը գիտելիքներ կստանայի»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։



