Operativ.am-ը գրում է.

«Apple»-ի հերթական նորությունները՝ «iPhone 7»-ը և «iPhone 7 Plus»-ը, Ռուսաստանում հասանելի կլինեն «խնձորային» ընկերության երկրպագուների համար վաղվանից: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Բջջային օպերատորները նշում են նախորդ տարվա համեմատ ռուսների հետաքրքրության աճի մասին: Մասնավորապես՝ աժիոտաժը, նրանց կարծիքով, կապված է սմարթֆոնի նոր գույնի հետ:
«Ընթացիկ տարում մենք մեծ աժիոտաժի մեջ ենք եղել, քան նախորդ տարում: Նոր մոդելի առավել մեծ հայտնիությունը կապված է այդ թվում գունային լուծումների և հիշողության մեծ ծավալի հետ»,- հայտնում են մասնագետները:
«iPhone 7»-ը գինը կսկսվի 55.99 հազար ռուբլիից, իսկ «iPhone 7 Plus»-ինը՝ 67.99 հազար ռուբլիից:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=192470&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



