Panorama.am-ը գրում է.
Սեպտեմբերի 21-ին Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՌԴ օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ, ՌԴ հասարակական և մշակութային ոլորտի անվանի գործիչներ, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, հայ համայնքային կառույցների ղեկավարներ և հասարակական ու գիտական ոլորտի անվանի հայ գործիչներ:
Իր բացման խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը ներկայացրել է
օրվա խորհուրդը` ընդգծելով. «Մեր համազգային հիշողությունը լի է բազմադարյա պատմության փառավոր իրադարձություններով և տարեթվերով: Այդուհանդերձ, 1991թ.-ի սեպտեմբերի 21-ը առանձնահատուկ կարևորություն ունի՝ որպես ազգային վերածննդի և հայոց պետականության վերակերտման ձգտումների խորհրդանիշ»:
Իր խոսքում դեսպանը հատուկ անդրադարձ է կատարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների պատմությանը և ներկա փուլին: Դեսպան Եսայանն իր երախտագիտությունն է հայտնել նաև Ռուսաստանի հայ համայնքին՝ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ակտիվ դերակատարության համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



