Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, չնայած Գերմանիայում տարածքային ընտրությունների արդյունքներին, ինչպես նախկինում՝ Բեռլինը համարում է «կայունության խարիսխ» ԵՄ-ում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, ինչպես նախկինում, կայունության խարիսխ է Եվրոպայում»,- հինգշաբթի Բեռլինում լրագրողներին ասել է Շուլցը:
«Գիտեք, կանցլեր Մերկելը կարող է 1% աջակցություն ունենալ Գերմանիայում, բայց Բրյուսելում նա, միևնույն է, կլինի Գերմանիայի կանցլերը»,- հավելել է նա:
Անցած կիրակի Բեռլինի երկրամասի ընտրություններում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությանը արձանագրել են ամենացածր արդյունքներն այդ շրջանում՝ 21,6% և 17,6% համապատասխանաբար: Կուսակցություններից առաջ է անցել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 14,2% ձայներով: