Panorama.am-ը գրում է.
Հարավաֆրիկյան հանրապետությունում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ՝ ուսման վարձր բարձրացման դեմ համալսարանի ուսանողների բողոքի ակցիան ցրելու համար:
Մասսայական անկարգությունները, Reuters-ի փոխանցմամբ, բռնկվել են Քվազուլու-Նաթալ (KwaZulu-Natal) նահանգում: Հասարակական կարգը պահպանող ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել այն բանից հետո, երբ ուսանողները նրանց ուղղությամբ քարեր են նետել:
«Ուսանողները փորձել են հրդեհել շենքը, ինչպես նաև քարեր են նետել մեքենաների ու ոստիկանների ուղղությամբ», -հայտարարել է նահանգի ոստիկանության խոսնակ Թուլանի Զվանեն (Thulani Zwane):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/news/2016/09/22/%D5%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D4%B1%D6%86%D6%80%D5%AB%D5%AF%D5%A1/1647122
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել