Հայի 2 տեսակ կա: Մեկը նման է խոր արմատներ գցած ծառին, որն ամուր կառչած է հողից, իր գոյատևման համար արմատներն ավելի է խորացնում հողում, դիմակայում է հարվածներին, կացնահարվելուց հետո կրկին շիվեր է արձակում, քամուց, փոթորկից ճկվում, ճյուղակոտոր լինում, բայց հետո կրկին շտկվում ու ձգվում դեպի արևը: Մյուսը նման է անապատային փշին, որը խոր արմատներ չունի ու քանի դեռ հողում խոնավություն է գտնում, մնում է տեղում, բայց հենց մի փոքր պայմանները դժվարանում են, հավաքում է արմատները և ամեն մի հանդիպակաց քամուց գլորվում, մինչև որ նոր միջավայրում գտնում է իր համար բարենպաստ պայման: Ու հենց էլի մի փոքր դժվարության է հանդիպում, կրկին գլորվում մեկ այլ վայր:

Հ.Գ. Այստեղ խոսք չկա ցեղասպանության հետևանքով կացնահարված ծառի այն ճյուղերի ու սերմերի մասին, որոնք, անկախ իրենց կամքից, հայտնվել են այլ տարածքներում: Այս տեսակն, ապրելով այլ միջավայրում, նրա լավագույն ներկայացուցիչները, նոր սերունդներ տալով, դանդաղ տեղաշարժվում են դեպի իրենց հարազատ միջավայր, դեպի բնօրրան ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել