ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը իր Twitter-ում օգտատերերին կոչ է արել չօգտագործել Google ընկերության Allo նոր մեսենջերը:
«Ի՞նչ է Allo-ն: Google-ի ծրագիր, որը գրանցում է ձեր ուղարկած յուրաքանչյուր հաղորդագրությունը և դա հասանելի դարձնում ոստիկանության համար՝ հարցման հիման վրա»,- բացատրել է նա: Նա իր կարդացողներին խորհուրդ է տվել օգտագործելու Signal մեսենջերը:
Բացի այդ, ամերիկացին համարում է, որ WhatsApp-ը ավելի անվնաս է, քան Telegram-ի ստանդարտ կարգավորիչները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել