Lurer.com-ը գրում է.

Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի օրը հայ հաքերներն ադրբեջանական մի շարք կայքեր են կոտրել: Ինչպես հաղորդում է Հայկական կիբեր բանակի ֆեյսբուքյան էջը, հայ հաքերները ադրբեջանական մի շարք կայքերում դրել են Հայաստանի դրոշը պատկերող նկար և շնորհավորական ուղերձ Հայաստանի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ:

Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի ֆեյսբուքյան էջն էլ հայտարարություն է տարածել, ըստ որի՝ խմբի կողմից իրականացված գործողությունների ընթացքում հասանելիություն է ստացվել ադրբեջանցի 1200 սպաների անձնական տվյալներին, որի մեջ ներառվում են՝ նույնականացման համարներ, հեռախոսահամարներ, բնակության հասցեներ և այլ անձնական տվյալներ:

«Խմբի, Noyer_1K, n0p_c0ntr01-ի կողմից իրականացված մեկ այլ գործողության արդյունքում հասանելություն է ստացվել ադրբեջանական բանկերից մեկի հաճախորդների տվյալների բազային, որը ներառում է շուրջ 10,000 մարդու անձնական տվյալ.... Շնորհավոր տոնդ Հայաստան»,- ասված է խմբի տարածած հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել