ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համարում է, որ Սիրիայի կառավարությունը խափանում է երկրում խաղաղ գործընթացն այնպես, ինչպես ԴԱԻՇ-ը: «Ակնհայտ է, որ կան որոշ մարդիկ, ներառյալ Ասադը, նրա դաշնակիցները, մյուս կողմից «Ան Նուսրա»-ն, ԴԱԻՇ-ը, որոնք վախենում են այդպիսի արդյունքից (խաղաղության հաստատումից): Ասադը խափանում է (պայմանավորվածությունները), նա չի հավատում հրադադարին: «Ան Նուսրա»-ն ու ԴԱԻՇ-ը նույնպես խափանում են, նրանք հրադադար չեն ուզում, նրանք ուզում են կռվել Ասադի դեմ»,- ասել է Քերին ՄԱԿ-ի ԱԽ-ում ելույթի ժամանակ:

Նրա խոսքերով՝ Սիրիայի իշխանությունները հրադադարը խափանում են այն բանով, որ շարունակում են «քաղաքացիական օբյեկտների և ընդդիմության անխտիր ռմբակոծությունները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել