Image result for ԶորահանդեսԶորահանդեսից խառը մտքեր, որ չկորի:
Կին ոստիկան տեսնելուց հա ուզում էի հարցնել, թե Մագան գործի՞ է այսօր, թե՞ ոչ:

Զորահանդեսը, հատկապես ծաաաաանր տեխնիկան մարդկանց մոտ միշտ հրճվանք է առաջացնում, ինչխ դինոզավրը կենդաբանական այգում:
Մի մեծ տարբերությամբ. այդ դինոզավրը մենք ենք, ամեն մեկս: Յուրաքանչյուրի համար այդ ուժեղ ու զինված գազանը «ես» եմ: Զորահանդեսը ցույց է տալիս ազգի հավաքական հզորությունը և տալիս է վստահություն ու հանգստություն, ուժի և կարողության գիտակցում: Ամենճստլիկի համար սա մերն է, ուրեմն՝ իմն է, ուրեմն՝ ես եմ, ոչ թե թույլ ու ջարդված-ծեծված խղճուկ մի թափառական-գաղթական:

Խաղաղ կյանքում էլ նման զգացում առօրյա կյանքում կարող է լինել. սպորտ, գիտական նվաճումներ, և այլն, և այլն, և իհարկե ճարտարապետություն: Շեղվելով. սրանց սարքածները հանկարծ հարստացած բուֆետչիկի ճաշակն են, ու չեն կարող հզորության ինքնազգացողություն առաջացնել: Տարբեր զգացմունքներ են առաջացնում՝ ջղայնություն կամ նաձանձ, ամոթ, արհամարանք ու ատելություն, խառը:
Հպարտություն ու ուժի զգացում չեն առաջացնում: Գլամուրին նայելով՝ ո՞նց կարանք մեզ հպարտ, ուժեղ, կարող ու մարտունակ զգանք:

Բանակն ու զորահանդեսը այդ զգացումը տալիս են: Մենք ուժեղ ենք ու կարող ենք, ու մեր մոտ ամեն ինչ կստացվի: Այս հարցում պաթոսը ավելորդ չէ:
Տոնը շնորհավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել