News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անընդունելի է համարում Վրաստանի օկուպացված շրջաններում Ռուսաստանի գործողությունները և միջազգային հանրությանը կոչ է անում արձագանքել այդ փաստին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Էկա Մեշվելիանին:

«Վրաստանի տարածքում՝ Աբխազիայում ու Ցխինվալի շրջանում (Պետդումայի ընտրությունների համար) ընտրատեղամասեր են բացվել առանց Վրաստանի իշխանությունների թույլտվության:

Օկուպացված տարածքների բնակչությունը մասնակցել է օտար երկրի օրենսդրական մարմնի ընտրություններին: Վրաստանում Ռուսաստանի գործողություններն ընկալում են որպես օկուպացված տարածքների բռնակցում»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել