Արցախյան պատերազմի հպարտ մարտիկներն են` մեր վետերանները, որոնք այսօր էլ բանակի ու զինվորի կողքին են, ինչպես այս ապրիլին էր` հակառակորդի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ. նրանք անմիջապես արձագանքեցին և նորից մարտադաշտ մեկնեցին կամավորականներից կազմված ջոկատներով:

#փառքուպատիվ ազատամարտիկներին

© #PANphoto / Karo Sahakyan

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թմբկահարներն են, որոնք Անկախության հռչակումից հետո մասնակցել են հանրապետությունում կայացած բոլոր զորահանդեսներին:

Մոնթեի գաղափարներին հավատարիմ` վարժարանը 1300-ից ավելի շրջանավարտ է ունեցել, որոնց մի մեծ մասը համալրել է ՀՀ ԶՈւ շարքերը։

Հայաստանի Հանրապետության պետական դրոշի, ՀՀ ԶՈւ Մարտական դրոշի և ՀՀ Պահապան Խաչի դրոշակակիր խումբն է՝ զորահանդեսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորությամբ:

© #PANphoto / Vahan Stepanyan

«Աստված պահպանի հայոց անկախությունը»,- ասացին ՀՀ ԶՈւ գնդերեցները՝ պատասխանելով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ 25 ամյակի առթիվ շնորհավորանքին:

© #PANphoto / Vahan Stepanyan

«Տիգրան Մեծ» շքանշանակիր ԼՂՀ պաշտպանության բանակի մարտիկներն են, որոնք ապահովում են Արցախի անվտանգությունն ու ժողովրդի խաղաղ կյանքը:

#փառքուպատիվ ԼՂՀ պաշտպանության բանակին

© #PANphoto / Vahan Stepanyan

«Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, առանձին հատուկ նշանակության բրիգադի զինվորներն են, որոնց շարքերում են կռվել ավագ լեյտենանտ Արմեն Հարությունյանը, սերժանտ Աշոտ Չախոյանն ու շարքային Սասուն Մկրտչյանը:

#փառքուպատիվ բրիգադի մարտիկներին

© DroDrone for #PANphoto

Մարտի դաշտում հատուկ հետախուզական խնդիրներ կատարելու համար նախատեսված հետախուզական ստորաբաժանումներն են: Նրանք միշտ պատրաստ են կատարելու իրենց առջև դրված ամենատարբեր խնդիրները հակառակորդի խոր թիկունքում:

Այս ստորաբաժանումները համալրված են գնդացիրներով, բարձր ճշգրտության հակատանկային կառավարվող հրթիռային համալիրներով, հեռահար նշանառու, ինչպես նաև ժամանակակից մարտ վարելու այլ գերճշգրիտ սպառազինությամբ:

© #PANphoto / Vahan Stepanyan

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել