Հայաստանի  Հանրապետությունն այսօր նշում է անկախության 25-­րդ տարեդարձը: 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով:

Հայ ժողովուրդը դրական պատասխան տվեց հարցին՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» :  Քվեարկության իրավունք ունեցողների 94,99%-ն «այո» ասաց անկախությանը։

Դեռևս Անկախության հանրաքվեի արդյունքները չամփոփված` մարդիկ դուրս էին եկել փողոց և նշում էին իրադարձությունը:

Սեպտեմբերի 21-ին` կայացած ընտրություններից երկու օր անց, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկության արդյունքները, ըստ որի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 94,39%-ն: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 մարդ, դեմ` 0,46 տոկոսը:

Հանրաքվեն անցկացվեց խորհրդային ընտրական օրենսգրքով և անցավ ազատ ու թափանցիկ: Անկախության հանրաքվեի ընթացքին հետևեց 117 դիտորդ` 25 երկրից:

Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել