Լուսինե Նահապետյան

... Անկախությունը լավագույն նվերն էր, որ 25 տարի առաջ բաժին հասավ բազմաթիվ ահելների ու ջահելների արյամբ ներծծված, կոտրված երազանքներով, ընդհատված կյանքերով, չծնված երեխաների, երջանկությունից զրկված հարսների, աչքը որդու ճամփին՝ մայրերի, կիսատ մնացած հույսերի ցավով տնքացող մի բուռ հողակտորի համար, ուստի յուրաքանչյուրիս պարտքն է անդավաճան նվիրվածությամբ, հոգատարությամբ, սրտացավությամբ, անխոնջ աշխատանքով պահել, թրծել ու կատարելության հասցնել այն !!!!

Տոնդ շնորհավոր, Անկա՛խ երկրի քաղաքացի !!!!

Կարեն Հովհաննիսյան

Հայաստա՛ն ջան, կենացդ... Տնտեսությունդ՝ լավ թե վատ, կառավարիչներդ՝ լավ թե վատ, բնակչությունդ՝ արտագաղթող թե ներգաղթող, միևնույն է, բանակդ հզոր է ու անպարտ... Աշխարհասփյուռ Հայեր ջան, Հայաստանաբնակ Հայեր ջան, ՇՆՈՐՀԱՎՈՐ...

Էրիկ Անթառանյան

#independenceday #Armenia #ra 25-ամյա տարեդարձդ շնորհավոր, Հայաստա՛ն։

Արա Պապյան

Մեր կյանքում շատ անարադարություններ ու խնդիրներ կան: Բայց դա ոչ թե անկախության հետևանք է, այլ անկախության բացակայության:

Կեցցե՛ ազատ, անկախ և միացյալ Հայաստանը:

Հարություն Մնացականյան

Տոնի առթիվ բազմաթիվ հակասական գրառումներ տեսա, որոնց մեջ գերակշիռ մաս էր կազմում այն միտքը, թե անկախության շնորհիվ բազմաթիվ սրիկաներ հարստացան, թալանչիները օգտվեցին, բազմաթիվ կաշառակերներ դառան դղյակների ու շքեղ մեքենաների տերեր... Որոշեցի մի իրական պոզիտիվ պատմություն պատմել տրամադրություն բարձրացնելու համար: Նախապես հայցում եմ ձեր ներողամտությանը որոշ՝ ցենզուրայից դուրս բառեր օգտագործելու համար, բայց դե այլ ձևով հնարավոր չէ: Մեր թաղում մի թեթև պաշտոնյա կար: Մի ահավոր երևույթ էր, բոլորի կյանքը կերել էր: Սա մի օր նոր մեքենայով, նոր թանկարժեք հագուստով գալիս է վարսավիրանոց՝ մազերը կտրելու: Կանգնում է հայելու առաջ, պտտվում, ինքն իրենով հիանում: Թաղի Դերո բիձեն նայում, նայում է, ասում.
- Տղա՛ ջան, էդքան մի պտտվի. մեկ ա, ինչ էլ հագնես, ինչ գնանոց շոր էլ հագնես, ինչ ավտո էլ քշես, մեկ ա, մեր համար նույն միջին վիճակագրական Բ**ի տղեն ես: Մի խոսքով՝ էդքան ծանր պետք չի տանել՝ ով ոնց հարստացավ, ով ում թալանեց, մեկ ա, նմանները մեր իրականության մեջ, անկախ դիրքից ու հարստությունից, մեր պատկերացումներում ու գիտակցության մեջ մնալու են նույն Դերո Բիձայի ասած մարդիկ: Մի խոսքով՝ տոնդ շնորհավոր, Հայաստա՛ն:

  Տիգրան Արեգունի

Շնորհավոոոոո՜որ:

Շնորհավորում եմ բոլորիս հայության ամենակարևոր տոներից երկրորդ տոնի՝ անկախության օրվա առթիվ: Իմ համար առաջին տեղում Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի օրերն են: Եթե չլինեին այդ հերոսամարտերը, անկախություն հռչակելու Հայաստան էլ չէր լինի: Ի դեպ, անկախությունը մենք հռչակել ենք ոչ թե 25, այլ 26 տարի առաջ՝ օգոստոսի 23-ին: Եվ երևակայի, այդ տարիներին մենք շատ ավելի անկախ էինք գործում:

Կրկին անգամ շնորհավորում եմ մեր միացյալ Հայաստանի անկախության տոնի առթիվ, մաղթում է՛լ ավելի հայացում՝ իր բոլոր դրական հետևանքներով:

Կեցցե՛ այն Հայաստանը, որն ամեն օր կերտում, շենացնում, հզորացնում, ավելացնում ու պահպանում ենք:

հ.գ. Այսօր նաև աշնանային գիշերահավասարն է:

Զար Դիլանյան

Մեր անկախության պաշտպանների տոնը շնորհավոր՝ սահմանապահ գյուղերում ապրողների, սահմաններում կանգնած տղաների, նրանց ընտանիքների, որ բանակից չեն թռցրել, հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքն ու առողջությունը դրած մարտիկների...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել