Araratnews.am-ը գրում է.
Հարավային Կորեան պատրաստ է ամերիկայն կողմի հետ համատեղ ջանքեր ներդնել երկկողմ ձեւաչափում, նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակով համագործակցության ընդլայնման համար: «Սինհուա»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի վարչապետ Լի Կեցյանը:
Նա նշել է, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է գործնական փոխգործակցությանը առեւտրատնտեսական, ռազմական, իրավապահ, հակաահաբեկչական, հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ կիբերանվտանգության ասպարեզում եւ տեղական կառույցների միջեւ:
Լի Կեցյանը նաեւ կոչ է արել ամերիկյան կողմին մեղմել Չինաստան բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտահանման սահմանափակումները: Նա հաստատել է չինական կողմի սկզբունքային դիրքորոշումը Թայվանին եւ Տիբեթին առնչվող հարցերում՝ պաշտոնական Վաշինգթոնին կոչ անելով պատշաճ մոտեցում ցուցաբերել համապատասխան հարցերին:
Օբաման, իր հերթին, նշել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ կայուն հարաբերությունների պահպանումը չափազանծ կարեւոր նշանակություն ունի երկու երկրների եւ ամբողջ աշխարհի համար: Վաշինգթոնը հուսով է, որ միջպետական կապերը կունենան սրընթաց եւ առաջադիմող զարգացում, նաեւ դրական է գնահատում միջազգային եւ տարածաշրջանային հարցերում երկկողմանի փոխգործակցությունը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է չինական բարեփոխումներին եւ ներդրումային համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունների առաջընթացի հասնելու հույս ունի: Օբաման հաստատել է ամերիկյան վարչակազմի հավատարմությունը մեկ Չինաստանի քաղաքականությանը: