Հոկտեմբերի 1-ին երգչուհի Սոնան Երևանյան ակումբներից մեկում պատրաստվում է իր երկրպագուներին ուրախացնել մենահամերգով։
Մինչ այդ Tert.am Life-ը հանդիպել է երգչուհու հետ և զրուցել ինչպես համերգային ծրագրի ու առաջիկա ծրագրերի, այնպես էլ իր անվան շուրջ պտտվող ասեկոսեների մասին։
-Սոնա, մամուլում տարածվել էր, որ Դուք ավտովթարի եք ենթարկվել և առողջական շատ վատ վիճակում եք գտնվում։
-Առաջին դեպքը չէ, որ նման լուրեր են տարածվում։ Արդեն սովորական է դարձել։ Տարիներ առաջ, եթե կհիշեք կրկին Սոնային ճանապարհել էին այն աշխարհ։ Բոլորս էլ գնացող ենք, ոչ ոք անմահ չի։ Ամեն դեպքում, երբ լսեցի ինձ չզարմացրեց այդ լուրը։ Հիշում եմ նաև, որ տարիներ առաջ ծաղկեպսակներ էին տարել Sharm ընկերության մուտքի մոտ։ Երբ դուրս էին եկել ու հարցրել, թե ինչ են անում՝ պատասխանել են, որ եկել ենք ցավակցենք։ Ուզում եմ հայտնել, որ ես ողջ եմ, փառք Աստծո աշխատում ենք, գործում ենք և ամեն ինչ նորմալ է։ Միակ մինուսն այն է, երբ ծնողներս դա կարդում են՝ շոկ են ստանում։ Մի անգամ բարեկամներս Չարենցավանից զանգել էին ու ցավակցում էին։ Ես նման լուրերին ուշադրություն չեմ դարձնում։ Ինչպես ասել է Ալլա Պուգաչովան՝ «Գլխավորն այն է, որ խոսում են, գրում են, եթե չեն խոսում նշանակում է, որ դու հետաքրքիր չես։ Կարևոր չէ, թե ինչ են գրում»։

-Երբվանի՞ց եք մեքենա սկսել վարել։
-18 տարեկանից վարել եմ մեքենա և այսքան ժամանակ վթարի չեմ ենթարկվել։
-Երևանում պատրաստվում եք մենահամերգ տալ։ Այս անգամ ի՞նչ ծրագրով եք ներկայանալու։
-Հոկտեմբերի 1-ին կայանալիք համերգին հնչելու են ինչպես հին, այնպես էլ նոր երգեր։ Բայց ինչպես միշտ համերգներին ինչ-որ անակնկալ պատրաստում եմ հանդիաստեսիս համար և այս անգամ բացառություն չէ։ Իսկ ինչ վերաբերում հին երգերին, ասեմ՝ երբ կատարում ես երգը կենդանի նվագակցությամբ, կենդանի ձայնով ամեն անգամ նորովի ես մատուցում և չի հոգնեցնում հանդիսատեսին։ Կամ հին և սիրված կատարումները, այլ ժանրով ներկայացնելիս, դառնում է արդիական։

-Ի՞նչ արձագանքներ եք ստանում, երբ հին կատարումներն այլ ժանրով եք ներկայացնում։
-Երբ ամեն անգամ նորովի եմ երգում շատերն ասում են՝ «Սոն, ես ինչ արեցիր, այնպես ես երգում, որ մենք էլ ենք ընկնում քո շախի տակ»։ Իմ նպատակն է մարդկանց ոգեշնչել և էներգիա փոխանցել, որպեսզի այդ նույն էներգիան էլ ես ստանամ, քանի որ հնարավոր չէ տալ և չստանալ։
-Ուրիշ արտիստների տեսնելո՞ւ ենք բեմում հոկտեմբերի 1-ին։
-Շատ եմ կարոտել «Հայաստանի ձայնը» նախագծի իմ Ռաիսային և Մաշային։ Ռաիսան ասել է, որ հնարավոր է գա և մասնակցի մենահամերգին։ Բայց դեռ պարզ չէ։ Շատ ուրախ կլինեմ, որ բեմում ինձ հետ լինեն Մաշան ու Ռաիսան։

-Սոնա, պատմեք Ձեր և Manolo Gipsy Gitanes խմբի համագործակցության մասին։
-Երբ մի բան շատ ես ուզում ու մտածում ես այդ մասին կատարվում է։ Երբ «Բամբոլեո» երգը ջազային տարբերակով նրանց ուղարկեցի նրանք ինձ արձագանքեցին և միասին սկսեցինք աշխատել։ Դա ինձ համար մեծ երազանք էր, որ նրանց հետ զուգերգով ներկայանամ։ Մանոլոն լավագույն ֆլամենկո կիթառիստներից է։ Նրանից շատ բան եմ սովորել։ Ցանկացած երկրի արտիստների հետ համագործակցության արդյունքում հնարավոր չէ իրենցից բան չսովորես։ Կապ չունի երգիչ է, թե երաժիշտ։ Ինչքան էլ ապրեմ, շնչեմ միշտ նոր բան եմ սովորելու, քանի որ սովորելու տեղ միշտ կա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2016/09/20/sona/18964
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



