www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Տասը տարեկանին մոտ մի երեխա մտավ սրճարան և նստեց սեղաններից մեկի առջև: Մատուցողուհին մոտեցավ նրան:
- Ի՞նչ արժե ընկույզով շոկոլադե պաղպաղակը, – հարցրեց տղան:
- Հիսուն սենտ, - պատասխանեց կինը:
Տղան գրպանից հանեց ձեռքը և սկսեց հաշվել իր մոտ եղած մանրադրամը:
- Իսկ ի՞նչ արժե հասարակ պաղպաղակը, – հարցրեց երեխան:
Այդ ընթացքում սրճարանում որոշ այցելուներ սպասում էին իրենց սեղանների առջև, այդ պատճառով էլ մատուցողը մի փոքր դժգոհություն արտահայտող տոնով պատասխանեց.
- Քսանհինգ սենտ:
Տղան կրկին հաշվեց իր մոտ եղած մանրադրամը:
- Հասարակ պաղպաղակ եմ ուզում, - որոշեց նա:
Մատուցողուհին բերեց պաղպաղակը, սեղանին նետեց հաշիվը և հեռացավ: Երեխան վերջացրեց ուտելը, մոտեցավ դրամարկղին, վճարեց և հեռացավ:
Երբ մատուցողուհին մոտեցավ, որ դատարկ սպասքը վերցնի սեղանից, նա հուզմունքից քիչ մնաց լաց լիներ, երբ տեսավ որ պաղպաղակի դատարկ ափսեի կողքին խնամքով շարված էին ևս քսանհինգ սենտ մանրադրամներով՝ դա իր թեյավճարն էր:
Չարժե հետևություններ անել մարդու մասին, մինչև չիմանաս նրա արարքների պատճառները:
Ռաֆալ Օլբինսկի «Շուշաններ»