Վերջերս մի հարց է ուղղվել այն մարդկանց, ում 60 տարին լրացել է: Հարցը հետևյալն էր. «Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր Ձեր կես տարիքին են դեռ»: Ճիշտ է, հարցը շատ պարզունակ էր, սակայն պատասխանները կարող են զարմացնել Ձեզ:

Կարդացեք և նաև հետևեք այս խորհուրդներին: Գնահատեք դրանք, քանի դեռ ուշ չէ:

 

1. Մարդիկ միշտ ասում են. «Վստահ եղիր, որ անում ես այն աշխատանքը, որը սիրում ես»: Բայց դա լավագույն խորհուրդը չէ: Լավագույն աշխատանքն այն է, որը դու սիրում ես որոշ օրերի, իսկ որոշ օրերի էլ հազիվ հանդուրժում ես այն ուղղակի նրա համար, որ կարողանաս վճարումներդ կատարել և ծախսերդ հոգալ: Երևի չկա աշխարհիս երեսին այնպիսի մարդ, ով «ամեն օր սիրում է» իր աշխատանքը:

 

2. Աչքերդ թարթում ես՝ տարիներն անցնում են: Երիտասարդ տարիքում մի՛ ամուսնացիր: Ապրիր կյանքդ: Հետաքրքիր վայրեր այցելիր, խենթություններ արա: Ուղղակի հավաքիր իրերդ և գնա այն վայրը, որի հնարավորություններն ունես: Քանի դեռ չունես որևէ մեկի հանդեպ պարտականություններ, տարատեսակ իրեր մի՛ գնիր: Ուղղակի շրջի՛ր աշխարհով մեկ: Ճանապարհորդի՛ր:

 

3. Կյանքին շատ լուրջ մի՛ վերաբերվիր: Եթե անգամ ամեն ինչ թվում է մռայլ ու անհույս, ապա ուղղակի ծիծաղիր այն բանի վրա, թե ինչքան զվարճալի է կյանքը:

 

4. Իրական ընկերը միանգամից կգա քեզ մոտ, եթե անգամ զանգահարես նրան գիշերվա ժամը 2-ին: Մնացած բոլորն ուղղակի «ծանոթներ» են:

 

5. Կյանքումդ ամենակարևոր մարդը նա է, ով համաձայնվել է կիսել իր սեփական կյանքը քեզ հետ: Գնահատի՛ր նրան:

 

6. Երեխաները շատ արագ են մեծանում: Շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ:

 

7. Ոչ ոք դեռ չի մահացել՝ մտածելով այն մասին, որ կարող էր ավելի շատ աշխատել: Քրտնաջան աշխատիր, բայց այն երբեք ավելի վեր մի՛ դասիր ընտանիքից, ընկերներից կամ անգամ քեզանից:

 

8. Ո՞վ գիտի՝ երկա՞ր կապրես, թե՞ կարճ: Սակայն երկու դեպքում էլ, հավատացա՛ծ եղիր, երազելու ես, որ երիտասարդ ժամանակ ավելի շատ հոգ տարած լինեիր ինքդ քո մասին:

 

9. Եթե կյանքում դժվար շրջան է, ուղղակի կենտրոնացի՛ր ներկայի վրա և գնահատի՛ր այն ամենը, ինչը գեղեցիկ է և հարմարավետ: Խորը շունչ քաշի՛ր և հանգստացի՛ր:

 

10. Կե՛ր և մարզվի՛ր այնպես, կարծես դիաբետով ծանր հիվանդ ես: Իրականում հետագայում այդ խնդրին չես բախվի:

 

11. Մի անգամ ենք ապրում կյանքում: Փորձիր չհասնել նրան, որ արթնանաս 60 տարեկանում և հասկանաս, որ չես արել այն ամենը, ինչի մասին միշտ երազել ես:

 

13. Ուրիշների խորհուրդները մի՛ ընդունիր որպես քարոզ: Խորհուրդ հարցրու այնպիսի մարդուց, ում հարգում և վստահում ես, այնուհետեև լսելով այդ ամենը՝ ինքնուրույն կայացրու որոշումդ:

 

14. Մի՛ կենտրոնացիր նյութականի վրա, այլ ժամանակի և փորձությունների:

 

15. Վիրավորանքները կամ վնասները, որոնք հասցրել ես երբևէ, հավատա, քո դեմ օրերից մի օր դուրս կգան: Անգամ այն դեպքում, երբ համոզված ես, որ ամեն ինչ վաղուց անցել-գնացել է:

 

16. Գնահատի՛ր մանրուքները և պահը: Ի՞նչ ի նկատի ունեմ: Մեր օրերում երիտասարդները ցանկանում են ամեն ինչում իրենց բավարարված զգալ: Դրա փոխարեն ինչու՞ չենք կարող գնահատել յուրաքանչյուր պահը: Մոլորակի վրա հավերժ չենք ապրելու: Նամակ ուղարկելու փոխարեն ուղղակի վերցրու՛ հեռախոսը և զանգի՛ր ինչ-որ մեկին: Զանգի՛ր ծնողներիդ, խոսիր առօրյա սովորական թեմաներից: Այսպիսի պահերն են, որ իրական երջանկություն են պարգևում:

 

17. Ժամանակին կատարի՛ր վճարումներդ և հեռու մնա՛ փորձանքներից:

 

18. Խանդը կործանում է հարաբերությունները: Վստահի՛ր կողակցիդ: Եթե դուք իրար չվստահեք, ապա էլ ո՞վ պետք է անի դա:

 

19. Եթե ցանկանում ես ինչ-որ բան անել կամ դառնալ որևէ մեկը, սակայն դա անհնարին է թվում, ապա, միևնույն է, փորձի՛ր: Հավատա՛՝ տարիների հետ ավելի անհնար կթվա այն իրագործելը:

 

20. Երբ առաջին անգամ ես հանդիպում որևէ մեկին, ապա մի պահ կա՛նգ առ և գիտակցի՛ր, որ իրականում նրա մասին ոչինչ չգիտես: Դու տեսնում ես նրա սեռը, տարիքը, հագուստը: Մոռացի՛ր այս ամենի մասին: Դու ոչինչ էլ չգիտես: Հենց այս նյութական գնահատականներն են, որ սահմանափակում են քո և մնացած բոլորի կյանքը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել