Մուշում զինվորական ավտոմեքենա են պայթեցրել. Կան վիրավորներPanARMENIAN.Net-ը գրում է.

Թուրքիայի հարավ-արևելքի Մուշգավառում զինվորական ավտոմեքենա է պայթել, վիրավորվել է 2 զինծառայող, հայտնում է Haqqin.az-ը Haberturk-ի վրա հղումով:

Ավտոմեքենան պայթեցրել են երկրում արգելվածՔրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ)գրոհայինները: Ըստ հեռուստաալիքի, ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է մեքենայի ընթացքի ժամանակ:

Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց: Ուժայինները գործողություն են սկսել վերոնշյալ շրջանում:

Պայթյուն էր որոտացել սեպտեմբերի 12-ին Վանի վարչական շենքերի հարևանությամբ` իշխող ԱԶԿ կուսակցության տեղի բաժանմունքի և ոստիկանության բաժնի մոտակայքում: Տուժածների թիվը հասել է 48-ի: Ըստ նախնական տվյալների, պայթյունն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները:

Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսման հետևանքով մեկ տարում ավելի քան 600 զինվորական և ոստիկան է սպանվել: Պաշտոնական տվյալներով՝ նույն ժամանակահատվածում մոտ 5000 քուրդ ապստամբ է սպանվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել