Panorama.am-ը գրում է.
2016թ. լողաշրջանի ընթացքում հանրային լողափերից օգտվել են մեծ թվով հանգստացողներ՝ 160-180 հազար մարդ: Բնապահպանության նախարարություն հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախորդ երկու տարիներին «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում գործող հանրային լողափերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լողափերն աշխատել են մեծ ծանրաբեռնվածությամբ:
«Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել ավելացնել ծառայությունների մատուցմամբ ևս 1 հանրային լողափ»,-հայտնում են նախարարությունից:
Այս նպատակը իրագործելու համար ՀՀ կառավարության կողմից «Սևան» ԱՊ-ի ռեկրեացիոն գոտու՝ Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից առանձնացվել է 9 հա հողամաս: Լողափի կառուցապատման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են:
Առկա է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության փորձաքննության դրական եզրակացությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



