Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի դարպասապահ Մանուել Նոյերին:
Վերջինս հերթական անգամ գերազանց խաղ է ցուցադրել Գերմանիայի առաջնության 3-րդ տուրի «Ինգոլշտադտ»-ի դեմ հանդիպմանը, իսկ մյունխենյան ակումբը հաղթել է 3:1 հաշվով:
«Երբեմն պաշտպանության գիծը պետք է ցուցադրի, որ «Բավարիա»-ի դարպասապահը լավագույնն է աշխարհում»,- tz-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:
Հիշեցնենք` «Բավարիա»-ն 3 հաղթանակ է տարել ազգային առաջնության շրջանակներում և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



