Lurer.com-ը գրում է.

Իսպանիայի առաջնություն 4-րդ տուրում տեղի ունեցան 9 հանդիպում: Կայացած հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է Մադրիդի «Ռեալ»-ը:

4-րդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն հյուրընկալվելիս ուժերը չափեց «Լեգանես»-ի հետ: Կապտանռնագույնների առավելությունն ավելի քան ակնհայտ էր: «Բարսելոնա»-ն կարողացավ առավելության հասնել 1-5 հաշվով: Այս խաղում Լիոնել Մեսին դարձավ դուբլի հեղինակ, մեկական անգամ աչքի ընկան Նեյմարը, Լուիս Սուարեսը և Ռաֆինյան: «Լեգանես»-ի հեղինակության գնդակը խփեց Գաբրիելը:

Մադրիդի «Ատլետիկո»-ն առաջնությունում վերջապես կարողացավ ցուցադրել այն խաղը, որը նրանից սպասում էին երկրպագուները: Սեփական հարկի տակ մադրիդցիները կարողացան 5 անպատասխան գնդակ ուղարկել «Սպորտինգ»-ի դարպասը: «Ատլետիկո»-ի հարձակվողներից Անտուան Գրիզմանն ու Ֆեռնանդո Տորեսը դուբլ ձևակերպեցին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կևին Գամեյրոն:

Մադրիդի «Ռեալ»-ն առանց Գարեթ Բեյլի և Քրիշտիանու Ռոնալդուի մրցեց կատալոնական «Էսպանյոլ»-ի հետ: Թիմի առաջատարն այս խաղում Խամես Ռոդրիգեսն էր: Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը հիանալի անցումից հետո առաջին կեսին ավելացված ժամանակում առաջ մղեց իր թիմին: 2-րդ կեսի 71-րդ րոպեին Կարիմ Բենզեման առաջնությունում բացեց իր գոլերի հաշիվը և «Ռեալ»-ի առավելությունը ավելի ակնհայտ դարձրեց: Հանդիպումն ավարտվեց 0-2 հաշվով՝ հօգուտ «Ռեալ»-ի:

Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Բետիս»-«Գրանադա»՝ 2-2

«Էյբար»-«Սևիլիա»՝ 1-1

«Լաս Պալմաս»-«Մալագա»՝ 1-0

«Օսասունա»-«Սելտա»՝ 0-0

«Ատլետիկ»-«Վալենսիա»՝ 2-1

«Վիլյառեալ»-«Ռեալ Սոսիեդադ»՝ 2-1:

4-րդ տուրի վերջին խաղում կհանդիպեն «Ալավես»-ն ու «Դեպորտիվո»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել