ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը դատապարտել է հանգստյան օրերին Մինեսոտայում, Նյու Յորքում և Նյու Ջերսիում տեղի ունեցածը՝ դրանք անվանելով «ահաբեկչության ակնհայտ ակտեր»: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Հանգստյան օրերին ԱՄՆ-ում մի քանի դեպք է տեղի ունեցել, որոնց դեպքում ոստիկանությունը հնարավոր է համարում ահաբեկչության վարկածը:

Նյու Ջերսիում մարաթոնից առաջ պայթյուն է որոտացել, նաև երկրորդ պայթուցիկ է հայտնաբերվել: Նյու Յորքում պայթյունի հետևանքով 29 մարդ է տուժել:

Քլինթոնը հայտարարել է, որ իրավապահ մարմիններն իրականացնում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ պարզելու, թե ով է կազմակերպել հարձակումները: Նա նաև ԱՄՆ բնակիչներին կոչ է արել ուժերի սահմաններում օգնել ոստիկանությանը՝ «մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

«Մենք կանգ չենք առնի, քանի դեռ դա տեղի չի ունեցել»,- եզրափակել է Քլինթոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել