Անկախ այն բանից, թե դրանք կլինեն ընտրատեղամասի դրսում թե ներսում` անմիջապես ձեռնարկեք միջոցառումներ: Դրսում` մինչեւ 50 մետր շառավղով լինելու դեպքում` հանձնաժողովի նախագահին առաջարկեք, որ ցրի այդ կուտակումները, իսկ ներսում 15 ընտրողից ավելի մարդ թույլ չտաք, որ լինի: Եթե հանձնաժողովի նախագահը չի լուծում խնդիրը, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում` նաեւ ոստիկանության միջոցով, ապա անհապաղ կապվեք շտաբի հետ եւ միաժամանակ գրեք արձանագրություն եւ պահանջեք, որ այն ստորագրի հանձնաժողովի նախագահը, եւ գրանցվի գրանցամատյանում: Ցանկալի է, որպեսզի այն ստորագրեն նաեւ այլ հանձնաժողովականներ կամ վստահված անձինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել