Lurer.com-ը գրում է.

Այսօր` սեպտեմբերի 18-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում։

Ժամը 20-ին փակվել են բոլոր տեղամասերը եւ սկսվել է արդյունքների ամփոփման գործընթացը։

ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, նախնական տվյալներով, ժամը 20։00-ի դրությամբ 319916 է կամ 49.42 %:

Ծաղկահովիտում, որտեղ առաջադրվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանը, ընտրություններին գրանցված 1609 ընտրողներից մասնակցել է 956-ը կամ 59.42 տոկոսը։

Ապարանում ընտրություններին գրանցված 5787 ընտրողներից մասնակցել է 3673-ը կամ 63.47 տոկոսը։

Աշտարակում ընտրություններին գրանցված 19167 ընտրողներից մասնակցել է 10984 կամ 57.31 տոկոսը։

Էջմիածնում, որտեղ ընտրությունների նախօրեին լուրջ միջադեպ էր գրանցվել, ընտրություններին գրանցված 44483 ընտրողներից մասնակցել է 16093 կամ 36.18 տոկոսը։

Հիշեցնենք, որ բոլոր 317 համայնքների ընտրողների ընդհանուր թիվը 647393 է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել