Կանցնի անկախության 25-րդ ամյակը, կգա հաջորդ հոբելյանական տարին, հետո՝ մյուսը, հետո՝ մյուսը...
Դարձյալ հանրությունը կքննարկի զորահանդեսին ռուս (գուցե նաև՝ չին) զինվորների մասնակցության, արտասահմանյան դրոշների առկայության խրթին հարցերը, կասի, որ անկախության 30, 40, 50 տարիներին ձեռքբերումներ չեն եղել, կասկածներ կունենա, որ թռչող Իսկանդերը մերը չէ, իսկ անօդաչու տանկի մեջ չկա վառելիք, կնեղանա փողոցների խցանումներից, դրոնների թռիչքների եռօրյա արգելքից, կրթության պակասից, բարոյալքվածությունից և շատ ու շատ այլ բաներից, որոնց մասին խոսում ենք այսօր, խոսել ենք երեկ և անխուսափելիորեն խոսելու ենք վաղը։
Ի՞նչ արած․ այսպիսին է մարդ արարածը։ #Անկախություն25
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/747349098701343
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել