Օբաման նշել է, թե Սիրիայի հարցով ինչ պայմանների դեպքում չի համագործակցի ՌԴ-ի հետAysor.am-ը գրում է.
ԱՄՆ-ը չի համագործակցի Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով, եթե չիրագործվեն երկրում բռնության նվազմանն ու մարդասիրական հասանելիության ապահովմանն ուղղված առանցքային պայմանները՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։
 
«Նախագահն անհանգստություն է արտահայտել՝ կապված այն բանի հետ, որ չնայած երկրում բռնության մակարդակի նվազմանը՝ սիրիական ռեժիմը շարունակում է արգելափակել մարդասիրական օգնության մատակարարումը։ Նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի շարունակի Ռուսաստանի հետ համաձայնագրի հետագա գործողությունը, քանի դեռ մենք չենք տեսնի բռնության նվազման յոթ անդադար օրեր և մարդասիրական օգնության մշտական հասանելիություն», - ասվում է հաղորդագրությունում։
 
Խոսելով «Իսլամական պետության» դեմ պայքարի մասին՝ պետության ղեկավարը նշել է, որ Իրաքում ահաբեկիչներն արդեն կորցրել են տարածքների մոտ կեսը, որոնք նախկինում վերահսկել են, իսկ Սիրիայի հյուսիսում ԱՄՆ գործընկերները կարողացել են փակել Թուրքիայի հետ սահմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել