Lurer.com-ը գրում է.
Բելգիայի բժիշկները էֆթանազիայի են ենթարկել անբուժելի հիվանդությամբ տառապող 17-ամյա դեռահասի: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը: Սա էֆթանազիայի առաջին դեպքն է 2014 թվականին համապատասխան օրենքի ընդունումից հետո, ըստ որի՝ թույլատրվում է յուրաքանչյուր տարիքի երեխային է ֆթանազիայի ենթարկել:
2002 թվականին Բելգիան օրինականացրեց մեծահասակների դեպքում էֆթանազիայի կիրառումը:
Ներկայումս այն աշխարհի միակ երկիրն է, որտեղ թույլատրվում է դադարեցնել անբուժելի հիվանդությամբ տառապող երեխաների կյանքը ցանկացած տարիքում:
Հարեւան երկիր Հոլանդիայում այն թույլատրվում է կիրառել 12 եւ բարձր տարիքի երեխաների դեպքում:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=233895
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել