Մեծ հաշվով՝ ինձ չեն հետաքրքրում դիմացինիս սեռական նախասիրություններն ու ինտիմ կյանքի մասնրամասները։ Քանի դեռ մարդն այդ ամենը պահում է իր ինտիմ ոլորտում ու չի դարձնում դա հանրային քննարկման առարկա, դա զուտ իր ու երևի իր կողակցի հարցն է (եթե այդպիսին կա)։
Փողոցում ես միասեռականների չեմ որոնում, մարդու հետ շփվելիս նրա սեռական կյանքը չեմ փորձում քննարկել, ընդհանրապես աշխատում եմ զերծ մնալ ինտիմ հարցերի քննարկումներից, որովհետև դրանք հենց դրա համար էլ կոչվում են ինտիմ հարցեր, որպեսզի հրապարակային քննարկման ենթակա չլինեն։
Բայց լինում են ու կան կերպարներ ու նույնիսկ ամբողջ կազմակերպություններ, ովքեր իրենց սուրբ պարտքն են համարում իրենց սեռական նախասիրությունները հերիք չէ քննարկման առարկա դարձնել, մի բան էլ՝ փաթաթել վզներիս այն, որ դրանք ճիշտ են, դրանք նորմա են, իսկ մենք՝ նատուրալներս, մի անտանելի ատելությամբ լի հասարակություն ենք կառուցել իրենց շուրջ և հալածում ենք նրանց դրա համար։
Ու եթե նախկինում այս պիղծ քարոզներն արվում էին հիմնական «իմպռտնի» միասեռականների ու միասեռականության քարոզով զբաղվող տեղական գրանտակերների կողմից, ապա հիմա տարեցտարի ավելանում են տեղական միասեռականները, ովքեր մի ամբողջ շոուի են վերածում իրենց օրիենտացիոն խնդիրները։
Երեկ՝ մեկ, էսօր՝ երկու, հիմա էլ Մելինե Դալուզյանն է լծվել միասեռականության ագրեսիվ քարոզի, որը, ինչպես գիտեք, համակարգվում է հատկապես Փինք Արմենիա ՀԿ-ի կողմից։ Այսօր տեսա, որ նախկին օրիորդ Միլենան մի սրտակեղեք պատմություն է գրել, թե ինչպես է իր մարզիչը գրեթե ինքնասպանության իրեն հասցրել, որովհետև չի թողել, որ ինքն աղջիկների հետ հարաբերություններ ունենա։ Մի պահ մոռանանք, որ Միլենայի կերպարը շատ հեռու է սուիցիդալ հակումներ ունեցող ու անգամ ունեցած մարդուց։ Արդյոք սխա՞լ եմ հիշում ես, որ դեռ մի քանի տարի առաջ Միլենան ուրախ գրկախառնվում էր իր մարզչի հետ ծանրամարտի առաջնությունների ժամանակ, կամ էլ արդյոք այդ նույն մարզիչը չէ՞ր քաջալերում ու սփոփում նրան, երբ վերջինս ձախողում էր մրցումներում։
Իրականում ես չեմ հավատում, որ ինքնասպանության թեմա եղած լինի։ Ամբողջ տեքստից զռռում է, որ պարզապես Մելինեն, Փինք Արմենիայի մեթոդական ձեռնարկից օգտվելով, լծվել է Հայաստանում այլասերում քարոզելու պիղծ գործին, իսկ այդ ողջ լալահառաչ բարբառային տեքստը մենակ զոհի կերպար մոգոնելու համար է։ Չեմ բացառում, որ Մելինեն անգամ հեղինակն էլ չէ, պարզապես պատրաստի տեքստը խմբագրել ու գյումրվա բարբառով վերաշարադրել է։
Ինչևէ, ֆիզիկայի ոսկե օրենքն է․ ցանկացած ազդեցություն ծնում է հավասար ուժով հակազդեցություն։ Ու եթե վաղն իրոք սկսեն մտահոգիչ ճնշումներ ու բռնություններ սեռական կողմնորոշման դրդապատճառով, դրա առաջին մեղավորները լինելու են Փինք Արմենիան ու դրա տիպի այլ գրանտակերական կազմակերպությունները, ինչպես նաև Մելինեն ու նրա պես այլ մոլորյալներ, ովքեր որոշել են իրենց անկողնային սպիտակեղենը թափահարելով՝ սեքսուալ հեղափոխության առաջամարտիկ դառնալ բավականին պահպանողական Հայաստանում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=310028276023940&set=a.201327333560702.1073741827.100010503090855&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել