Եթե նկարի մեջ բոլորը, այդ թվում նաև կանայք, նման են ՌԴ-ի նախագահ Պուտինին, ուրեմն՝ դրանք Յան վան Էյկի գործերն են։

%image_alt%

%image_alt%

Եթե կտավում բոլոր տղամարդիկ կարմրաթուշ կանանց են նման և ունեն կովի աչքեր, ուրեմն՝ դրանց հեղինակը Կարավաջոն է։

%image_alt%

Եթե նկարում պատկերվածների մարմնի հետ մի բան այնպես չէ, ուրեմն՝ դա Պիկասոյի վրձնին է պատկանում։

%image_alt%

%image_alt%

Եթե նկարում նկատվում են թմրամոլի տեսիլքներ պատկերող դրվագներ, ուրեմն՝ դա Սալվադոր Դալիի գործն է։ 

%image_alt% %image_alt%

Եթե բոլոր կտավների ֆոնը գորշ է, իսկ պատկերված հերոսներն ունեն տանջահար տեսք, ուրեմն՝ դրանք Տիցիանիի աշխատանքներն են։ 

%image_alt%

Եթե կտավին պատկերված են բազմաթիվ փոքրիկ ֆիգուրներ, սակայն այդ կտավը ներկայացնում է կյանքի իրական և սովորական դրվագ, ապա այդ աշխատանքը պատկանում է Բրեյգելին։ 

%image_alt%

 Իսկ եթե կտավին պատկերված են բազմաթիվ փոքրիկ ֆիգուրներ, սակայն այդ կտավը ներկայացնում է կյանքի անիրական և անհասկանլի մի դրվագ, ուրեմն՝ դա Բոսխի գործն է։

%image_alt%

Եթե կտավում պատկերվածներն ունեն անօթևան աղքատի տեսք՝ լուսավորված լուսամփոփի թույլ լույսով, ուրեմն՝ դա Ռեմբրանտն է։ 

%image_alt%

Եթե բոլորը գեղեցիկ են և մերկ, ապա դա Միքելանջելոն է։

%image_alt%

 

Եթե կտավին պատկերված բոլոր կանայք դեմքին ակնհայտ մազածածկույթ ունեն, ուրեմն՝ դա Ֆրիդան է։

%image_alt%

Եթե կտավին պատկերված բնանկարում «Մատանիների տիրակալը» ֆիլմի ելևէջներ և Մադոննայի կերպարում կին է պատկերված, ուրեմն՝ դա Դավինչին է։

%image_alt%%image_alt%

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել