Գերմանիայի 26-ամյա բնակիչ Մատիաս Ֆելկլը, խիստ ցանկանալով Գինեսի ռեկորդների գիրք ընկնել, կես տարի պարապել է` կրկին ու կրկին ավելի քան 40 մ անցնելով 29 ջրով լցված գարեջրի բաժակ ձեռքերին 70 կգ ընդհանուր քաշով, հայտնում է gogetnews.info-ն:

Միջոցառումը տեղի է ունեցել Մյունխենի Hofbräuhaus գարեջրային ռեստորանում:

Երիտասարդը վստահորեն ձեռքերի վրա տարել է բաժակների սարը, սակայն սեղանի վրա դնելու պահին դրանք ընկել են հատակին: Դա սկզբում շատ է վշտացրել Ֆելկլին, սակայն երբ նոտարը պաշտանապես հայտարարել է, որ գարեջրի 27 բաժակ չեն կոտրվել, երիտասարդը ուրախության ճիչ է արձակել:

Համաձայն նոտարի հայտարարության՝ նրան հաջողվել է սահմանել համաշխարհային ռեկորդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել