Վերնագրից երևի շատերը մտածեցին, թե խոսելու եմ ապրանքագիտությունից: Շտապեմ ասել, որ ոչ: Բայց որոշ չափով կապված է դրա հետ: Թեման մարդագիտությունն է` հիմնված ապրանքագիտության վրա: Մի շտապեք վիրավորվել: Ես ոչ ոքի ապրանք չեմ անվանում, ուղղակի սա շատ լավ տարբերակ է նկարագրելու այն, ինչը ուզում եմ:Ի՞նչ են ստանդարտացումն ու սերտիֆիկացումը:
<<Ստանդարտացում նշանակում է իրականում գոյություն ունեցող կամ հնարավոր խնդիրների վերաբերյալ համընդհանուր և բազմակի կիրառման համար դրույթների սահմանման միջոցով որոշակի բնագավառում կարգավորման օպտիմալ աստիճանի հասնելուն ուղղված գործունեություն>>:
Սա ուղղակի փոքրիկ սահմանում,որպեսզի իմանանք, թե իրականում դա ինչ է: Իսկ հիմա եկեք տնավարի ասենք: Ողջ աշխարհում գոյություն ունեն սահմանված ստանդարտներ` չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանի ապրանքը` շուկա մտնելուց առաջ: Շատերդ երևի լսել եք ISO-ի ГОСТ-ի կամ ՀՍՏ-ի մասին: Դրանց կարող եք հանդիպել գրեթե բոլոր ապրանքների վրա:
Եթե որևէ ապրանք, անցնելով փորձաքննություն, չի համապատասխանում տվյալ ստանդարտներին, ապա արգելվում է դրա վաճառքը: Իսկ եթե համապատասխանում է, ապա դրա համար տրվում է որակի սերտիֆիկատ, որը հաստատում է ապրանքի ստանդարտացված լինել:
Ի վերջ ի՞նչ կապ ուներ այս ամենը թեմայի հետ: Պարզվում է` Հայաստանում ստանդարտացվում են ոչ միայ ապրանքները, այլ նաև մարդիկ: Հնչում է կոպիտ, բայց արտահայտում է իրականությունը: Ի՞նչ հիմքերով է կատարվում մարդու ստանդարտացումը և ո՞վ է տալիս սերտիֆիկատը:
9 ստանդարտ,որոնց պետք է համապատասխանի ՀՀ յուրաքանչյուր աղջիկ/տղա բնակիչ պարտադիր կերպով`
2. Մտածել այնպես, ինչպես հասարակությունը,
3. Չզբաղվել բոդի արտի և ոչ մի տեսակով(աղջիկներ),
4. Մազերը անել այնպես, որ հանկարծ չտարբերվի հասարակությունից,
5. Ունենալ 13 մետրանոց եղունգներ, թեկուզ լցնելու գնով (աղջիկներ),
6. Ծաղրել հասարակությունից տարբերվողին,
7. Ու եթե իրենից մի բան չի ներկայացնում, անպայման պետք է իրեն բարձր դասի բոլորից, իր դատարկությունը ցույց չտալու համար,
8. Փորձի իրան սուտի լավ տղա ցույց տա ուրիշների մոտ, իր ընկերների ներկայությամբ (տղաներ)
9. Իր պարտքը համարի <<ռեպլիկ>> թողնել ցանակացած աղջկա հետևից, բայց էլի եմ կրկնում` ընկերների շրջապատում, միայնակ նման մարդիկ ստվերի մեջ են և իրենց սուսիկ փուսիկ շան պես են պահում (տղաներ)
Բոլոր նրանք, ովքեր չեն համապատասխանի այս ստանդարտներին, չեն ստանա որակի սերտիֆիկատ և կծաղրվեն հասարակության կողմից: Սերտիֆիկատը տրամադրելու արտոնությունը իրեն վերապահում է հենց ինքը <<մեծն>> հասարակությունը:
Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://gunavorik.blogspot.com/2012/03/blog-post_23.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




