Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումները տեղի կունենան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի նստաշրջանի շրջանակներում: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Այո, ծրագրված է երկկողմ հանդիպում»,- ասել է Չուրկինը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին: Այնուամենայնիվ, նա չի հստակեցրել հանդիպման ժամկետները՝ նշելով, որ «նրանք ամբողջ ժամանակ կհանդիպեն»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել