Ինչու՞ է գյուղում ծնված-մեծացած աղջիկների մեծ մասը Երևան ոտք դնելուց հետո ամեն կերպ փորձում թաքցնել կամ մոռանալ իր ծագումը: Ինչու՞ են կարծում, որ մի մատ հաստությամբ գաջը դեմքին քսելով, շաբլոն դարձած «մռութիկ», «ջանիկ» կամ նմանօրնակ ինչ-որ բառ օգտագործելով՝ երևանցի են դառնում: Ո՞վ է նրանց խաբել, որ ՑԱՆԿԱՑԱԾ վերնաշապիկի տակից պետք է ներքնազգեստի կանտիկը երևա, որ դա նորաձև է կամ էլ՝ գեղեցիկ: Ե՞րբ պետք է նրանք հասկանան,որ ինչ էլ որ անեն, ինչքան էլ փորձեն գաջվելով, խանութների ցուցափեղկերում տարիներով մնացած, ցեց ընկած, արևից խամրած հագուստը լիկվիդացիոն գնով գնելով ու փորձելով նորաձև երևալու համար պորտն ու մեջքը բաց հագնելով առանձնանալ, մե՛կ է, այդպես երևանցի չեն դառնում, այլ ավելի են ընդգծում իրենց միջակություն լինելու փաստը: Այդպես անճաշակ հագնվելով ու վառ շպարվելով՝ նրանք կամա թե ակամա մարդկանց ուշադրությունն են գրավում իրենց վրա, և լոկ մի հայացքն էլ բավական է, որ դիմացինը ենթագիտակցորեն նրանց վրայից թրիքի հոտ զգա ու բացահայտի ծագումն ու իրականում ով լինելը: Ավելի լավ է այնպես ապրեք, որ տարիներ հետո ամաչելու ու թաքցնելու բան չունենաք, թե չէ գյուղացի լինելու մեջ ամաչելու ոչինչ չկա:
Հ.Գ. Հպարտ եմ, որ գյուղում եմ ծնվել ու մեծացել, որ իմ սիրելի Հաղպատի մի մասնիկն եմ կրում իմ մեջ ու կկրեմ...



