Image result for Սուրբ գիրքԴու, մա՛րդ Աստծու, հեռո՛ւ փախիր այդպիսի բաներից և հետամո՛ւտ եղիր արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության։
Հավատի բարի պատերա՛զմ մղիր, ամուր կառչի՛ր հավիտենական կյանքից, որի համար Աստված կոչեց քեզ, և որը դու դավանեցիր գեղեցիկ մի դավանությամբ՝ բազում վկաների առաջ։ Պատվիրում եմ քեզ Աստծու առջև, որ կյանք է տալիս բոլորին, և Հիսուս Քրիստոսի առջև, որ Պոնտացի Պիղատոսի դիմաց իր հավատի վկայությունը տվեց գեղեցիկ մի դավանությամբ, որ դու պահես այս պատվիրանները զգուշությամբ և հավատարմորեն, մինչև որ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը, հայտնվի երկրորդ անգամ։
Այդ հայտնությունն իր ժամանակին կկատարի Աստված ինքը, նա, որ Երանելին է և միակ Հզորը, թագավորների Թագավորը և տերերի Տերը, միակը, որ անմահ է. նա, որ բնակվում է անմատչելի լույսի մեջ, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել և ոչ էլ կարող է տեսնել։ Հավիտյան նրա՛նն են պատիվն ու զորությունը։ Ամեն։
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 6:11-16)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել