2007 թվականից հետո Արկտիկայում ծովային սառույցի մակերեսը 2016 թվականին երկրորդ անգամ հասել է կրիտիկական կետին: Այդ մասին հայտնել են Կոլորադոյում Ձյան և սառույցի ազգային կենտրոնի (NSIDC) կայքում:
Սկսած 1979 թվականից, երբ գիտնականները սկսել են արբանյակից հետևել Արկտիկայի սառույցի հալմանը, մասնագետներին երկրորդ անգամ հաջողվել է գրանցել սառցածածկույթի ռեկորդային նվազագույն մակերես: Նրանց խոսքով` այդ երևույթը գլոբալ տաքացման ևս մեկ նշան է:
NSIDC-ում գրանցել են, որ 2016 թվականին սառույցի մակերեսը կազմել է 4.14 միլիոն քմ: Իսկ 2007 թվականին այդ թիվը եղել է 4.15 քմ: Գիտնականները նաև նշել են, որ սառույցի մակերեսը այս տարի միջինը 2.56 միլիոն քմ-ով ավելի քիչ է, քան 1979-ից 2000 թվականների ժամանակահատվածում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել