Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավար խորհրդի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն խոսել է թիմի նախկին կիսապաշտպան Մարիո Գյոթսեի մասին:

«Տխուր եմ, որ Գյոթսեն ձախվողվեց «Բավարիա»-ում: Ակումբը մեծ գումարներ ծախսեց նրա վրա, իսկ ինքը՝ Մարիոն մեծ հույսեր ուներ այստեղ:

Այնուամենայնիվ, Գյոթսեն ապացուցեց բոլորիս, որ լուրջ անձնավորություն է և չմեղադրեց «Բավարիա»-ին», – ասել է Ռումենիգեն:

Հիշեցնենք, որ Մարիո Գյոթսեն Դորտմունդի «Բորուսիա» վերադարձավ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել