Life.panorama.am-ը գրում է.
Բժիշկները պնդում են, որ գոյություն ունեն մթերքներ, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել հղի կնոջն ու պտղին, ուստի հղիության շրջանում պետք է շատ զգույշ լինել դրանք օգտագործելիս:
Ֆրանսիայի կլինիկական կենտրոններից մեկի բժիշկները հղի կանանց խորհուրդ են տալիս զգույշ լինել հատկապես ձկնամսի և ծովամթերքի օգտագործումից, քանի որ այն կարող է ալերգիայի առաջացման պատճառ դառնալ՝ լուրջ վնաս հասցնելով պտղին ու կնոջը: Հղիության վրա բացասաբար է ազդում նաև պապայան, որի կեղևն ու սերմերը մեծ քանակությամբ լատեքս են պարունակում, ինչը արգանդի կրճատումներ է առաջացնում: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում բժիշկները պարզել են նաև, որ հղիներին խիստ հակացուցված է բորբոսասնկեր պարունակող որոշ տեսակի պանիրների օգտագործումը, որոնք բակտերիաների առաջացման համար նպաստավոր միջավայր են ստեղծում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



