Իտալիայի առաջնությունում քիչ են անգլիացի դարպասապահները. ՀարթԱնգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարթն, ով վարձակալությամբ հանդես է գալիս իտալական «Տորինո»-ում, խոսել է Իտալիայում իր ադապտացիայի մասին:

«Ինչպես բոլորը, ես ևս մարզվում եմ և փորձում եմ օգտակար լինել իմ թիմին: Ես սիրում եմ ֆուտբոլը և ուրախ եմ, որ այժմ աշխատում եմ «Տորինո»-ի հետ:

«Մանչեսթեր Սիթի»-ն ինձ տվեց ընտրության հնարավորություն, և ես որոշեցի տեղափոխվել «Տորինո»: Այստեղ անգլիացի դարպասապահները բավականին քիչ են, ինչը զարմացնում է ինձ», – ասել է Հարթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել