Russian President Putin during his meeting with Armenian President Sarksyan in YerevanAraratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  երկօրյա այցով ժամանել  է Բիշքեկ: Նա կմասնակցի ԱՊՀ պետությունների  ղեկավարների  բացվող նստաշրջանին՝ հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այսօրվա  գագաթնաժողովի  ընթացքում նախատեսվում է անցկացնել  երկու նիստ՝  նեղ և ընդլայնված  կազմերով: Արդյունքներով կստորագրվի 15 փաստաթղթերից բաղկացած փաթեթ:

Նեղ կազմով նախատեսվում է քննարկել հինգ հիմնական հարցեր, թեև  չեն բացառվում նաև այլ թեմաներով բանավեճեր, որոնք կառաջարկի յուրաքանչյուր նախագահ կամ պատվիրակության ղեկավար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել