Թուրքիայում PKK-ի զինյալների գործողությունների հետևանքով 10 մարդ է սպանվել168.am-ը գրում է.

2 զինծառայող և 8 քաղաքացիական անձ է սպանվել Թուրքիայի արևելքում՝ Աղրը  նահանգում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով նահանգի ադմինիստրացիային։

Նշվում է, որ քուրդ զինյալների հարձակումը տեղի է ունեցել Թենդյուրեք շրջանում։

Հարձակման հետևանքով սպանված քաղաքացիական անձինք աջակցություն են ցուցաբերել Թուրքիայի իշխանություններին PKK-ի դեմ պայքարում:
Եվս 3 զինծառայող և 2 քաղաքացիական անձ վնասվածք է ստացել։
Ռազմական ավիացիայի աջակցությամբ տեղանքում իրականացվում է հարձակման մասնակիցների չեզոքացման գործողություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել