Lurer.com-ը գրում է.
ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Տրենտոն քաղաքի դպրոցներից մեկի ուսուցչուհին հնգամյա երեխայի մոտ հայտնաբերել է հերոինով լի 30 տուփիկ:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ուսուցչուհին տեսել է, թե ինչպես է երեխան խաղում ոչ շատ մեծ սպիտակ առարկայով, սակայն կարծել է՝ կոնֆետի թուղթ է: Ավելի լավ ուսումնասիրելուց հետո նա պարզել է, որ երեխայի ձեռքում թմրանյութ է: Այնուհետեւ ուսուցչուհին որոշել է ստուգել երեխայի նախաճաշի տուփը, որտեղ հայտնաբերվել է եւս 29 տուփիկ:
Երեխային տեղափոխել են հիվանդանոց: Հաղորդվում է, որ բժշկական փորձաքննության արդյունքում երեխայի օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել: Ոստիկանությունը պարզում է, թե որտեղից է երեխան ձեռք բերել թմրանյութեր:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=233738&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել