britannia_flagAraratnews.am-ը գրում է.

Անկարայում բրիտանական դեսպանությունը հայտարարել է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, ուրբաթ փակ կլինի: ՌԻԱ Նովոստիիհաղորդմամբ՝ այս մասին նշված է դեսպանության Twitter-ի էջում: Այլ մանրամասներ չեն նշվում:

Թուրքիայում օտարերկրյա ներկայացուցչությունների մեծ մասի նման՝ Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հյուպատոսական ծառայությունների համար փակվել է սեպտեմբերի 12-15-ը նշվող մահմեդականների Կուրբան-բայրամ տոնի առիթով: Ուրբաթ, սակայն, դեսպանությունը պետք է բացվեր:

Նախօրեին էլ գերմանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Թուրքիայում Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները մինչեւ շաբաթվա վերջ փակ են լինելու՝ կապված ծրագրվող ահաբեկչությունների մասին գերմանական ԱԳՆ-ի ստացած տեղեկությունների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել