Շոտլանդիայում վաճառքի է հանվել շրջանի հնագույն ամրոցներից մեկը՝ կառուցված 13-րդ դարում, հայտնում է The Daily Mail-ը: Craig Castle ամրոցի համար պահանջում են 1.57 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 2 միլիոն դոլար):
Անգուս շրջանում գտնվող ամրոցի պատմությունը սերտորեն կապված է թագավորական ընտանիքի հետ: Օրինակ՝ այստեղ են կանգնել թագավոր Ջեյմս V-ը, Մարիա Ստյուարտը և Ջեյմս Էդվարդ Ստյուարտը:
Ամրոցը շրջապատված է անգլիական դասական այգիով` ավելի քան 8 հա մակերեսով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել