06-19-2014UNHCR_IraqAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ն Իրաքին 181 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենը, հայտնում է  AlSumaria հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը նշում է, որ Վաշինգտոնը մարդասիրական օգնություն կտրամադրի Իրաքին «մոտակա ժամանակում»: Ընդգծվում է նաեւ, որ ԱՄՆ-ի գնահատականի համաձայն, Մոսուլի ազատագրման ռազմական գործողության սկզբի հետ` տվյալ շրջանից փախստականների թիվը կգերազանցի միլիոն մարդը:  ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենը պատվիրակության հետ Իրաք է ժամանել երեքշաբթի` սեպտեմբերի  13-ին: Պատվիրակությունը մտադիր է երկրի իշխանությունների հետ քննարկել    «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի հարցեր, ինչպես նաեւ Մոսուլի նկատմամբ վերահսկողության վերականգնման գործողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել