Panorama.am-ը գրում է.

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը անհայտ խմբի կողմից  Տաշիրի  անտառտնտեսության Տաշիրի  անտառպետության  8-րդ քառակուսու  2-րդ անտառամասում կատարվել էր ապօրինի ծառահատում, որը սեպտեմբերի  13-ի առավոտյան՝  ժամը 9.00-ի սահմաններում, հայտնաբերվել է Տաշիրի անտառտնտեսության  Տաշիրի անտառպետության թիվ 1 պահաբաժնի աշխատակցի կողմից:

ՀՀ ԳՆ «Հայանտառ»ՊՈԱԿ-ից տեղեկացում են, որ ապօրինի ծառահատման դեպքն  արձանագրելուց  անմիջապես հետո Տաշիրի անտառտնտեսության ողջ  տարածքում աշխատակիցները կատարել  են շուրջօրյա հսկողություն, և սեպտեմբերի  13-ի  լույս  14-ի գիշերը՝ ժամը  00.30-ի սահմաններում,  Տաշիրի անտառտնտեսության  աշխատակիցների  օպերատիվ  գործողությունների արդյունքում գողության հերթական փորձի ժամանակ հայտնաբերվել են անտառագողերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել